«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Կուսակցության ցուցակը կգլխավորի  քաղաքագետ  Լևոն Շիրինյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ երկրորդ համարը լինելու է Մարիամ Մանուկյանը, երրորդ համարը՝ Գևորգ Հովսեփյան, չորրորդը՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդը՝ Լևոն Թումանյանը: «Լևոն Թումանյանը ֆինանսիստ է, մենք խորհրդարանում մեր աշխատանքները ցանկանում ենք սկսել ֆինանսական ռեֆորմից»,- ասաց Շիրինյանը:

Տեսանյութեր

Լրահոս