Բաժիններ՝

Փենսը սառը պատերազմով է սպառնացել Չինաստանին

Չինաստանը պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը, եթե ցանկանում է խուսափել «տոտալ սառը պատերազմից» ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Չինաստանը պետք է «ընդգրկուն փոփոխություններ իրականացնի իր տնտեսական, ռազմական եւ քաղաքական գործունեության մեջ»: Փենսը նշել է, որ սառը պատերազմի սցենարից խուսափելու Պեկինի վերջին շանսը կախված կլինի Արգենտինայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա չինացի պաշտոնակից Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներից: Այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Չինաստանը հրաժարվի այդ պայմաններն ընդունելուց, Փենսը պատասխանել է. «Որոշողը Չինաստանն է»:

Այդ դեպքում Միացյալ Նահանգները կուժեղացնի տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական ճնշումը Պեկինի վրա: ԱՄՆ-ի փոխնախագահի կարծիքով՝ իր երկրի տնտեսությունը բավականաչափ ուժեղ է եւ կդիմանա այդ էսկալացիային, մինչդեռ Չինաստանի տնտեսությունը այդքան կայուն չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս