Բաժիններ՝

Երեւանի կենդանաբանական այգու զեբրի արյան մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել կենդանաբանական այգում զեբրի անկման առնչությամբ:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, պարզաբանման մեջ ասվում է.

«Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունից տեղեկացնում են, որ այգու զեբրը անկել է: Նշենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի կենդանաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Մոսկվա, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Այսօր՝ նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։ Նշենք, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930