Բաժիններ՝

Միասին հաց են կերել, ապա վիճել` զինվորական համազգեստ կրելու համար, ինչն ավարտվել է 30-ամյա երիտասարդի սպանությամբ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել 30-ամյա երիտասարդի՝ Հայկ Սիրադեղյանի սպանության համար Ալավերդի քաղաքի բնակիչ Գարիկ Դալլաքյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման։

Սպանությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2017 թվականի նոյեմբերին, Ալավերդիում։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոն էին տեղափոխվել պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը եւ նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։ Երկուսն էլ մինչ դանակահարվելը միասին մասնակցել էին հացկերույթի, որն ավարտվել էր ողբերգությամբ։

2017 թվականի նոյեմբերի 28-ի երեկոյան Ալավերդի քաղաքի մի շումբ բնակիչներ՝ Արթուր Ղումաշյանը, Վարդան Գևորգյանը, Հայկ Սիրադեդյանը, Արման և Արմեն Մակոյանները, Գարիկ Դալլաքյանը, Կամո Գևորգյանը, վերջինիս պատկանող ավտոտնակում մասնակցել են հացկերույթի, որի ընթացքում օգտագործել է ալկոհոլ։

Որոշ ժամանակ անց Գարիկ Դալլաքյանն սկսել է վիճաբանել սպա Վարդան Գևորգյանի հետ՝ զինվորական համազգեստ կրելու կապակցությամբ , ինչի պատճառով վերջինս և Արթուր Ղումաշյանը հեռացել են ավտոտնակից: Փորձելով հարթել լարվածությունը ՝ Հայկ Սիրադեղյանը նախատել է Գարիկ Դալլաքյանին՝ Վարդան Գեւորգյանին վիրավորելու համար, այնուհետև նշված հարցի շուրջ պարզաբանումների համար դուրս են եկել ավտոտնակից:

Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Գարիկ Դալլաքյանն իր մոտ գտնվող` ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել Հայկ Սիրադեղյանի կրծքավանդակի, աջ գոտկային շրջանի, հետույքի, ձախ ազդրի, ապա պարանոցի շրջանում, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ։ Ստացած վնասվածքներից Հայկ Սիրադեղյանը տեղում մահացել է:

Հացկերույթի մասնակիցներից Արմեն Մակոյանը, դուրս գալով ավտոտնակից, նկատել է Գարիկ Դալլաքյանի կողմից Հայկ Սիրադեղյանին դանակով հարվածներ հասցնելու հանգամանքը ու միջամտել, հրել նրան, որի ժամանակ Գ.Դալլաքյանը դանակով հարվածել է նաեւ Արմեն Մակոյանի որովայնի շրջանին։

Լոռու մարզային քննչական վարչությունը Գարիկ Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրել սպանության եւ ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ինչը դատարանը հիմնավորված է համարել եւ նոյեմբերի 7-ին կայացրել մեղադրական դատավճիռ` նրան դատապարտելով 15 տարվա ազատազրկման։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս