Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։
«Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է, և բեռնատարները մտնում են Վրաստան։ Ռուսական հատվածում կա խցանում»,- նշված է «Ֆեյսբուք»-ի՝ դեսպանության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։