Վրաստանում ԵՄ-ի դեսպանը բացասական է որակել ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը
Վրաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Կառլ Հարցելն այն կարծիքին է, որ հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրարշավը բացասական ընթացք ունի։
«Մենք վերստին նախընտրական արշավի բավականին բացասական զարգացում ենք տեսնում: Բայց դա նույնպես ընտրություն է, դա այն թեկնածուների ընտրությունն է, որոնք մասնակցում են դրան: Ատելության ու սպառնալիքների լեզուն, իհարկե, անընդունելի է»,- նոյեմբերի 13-ին հայտարարել է դեսպանը լրագրողներին: Նա նաեւ հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կհետաքննեն նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հասեցին սպառնալիքների փաստով գործը:
Նախօրյակին Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից: Նա կոչ է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվին, որին ակտիվորեն աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, եւ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք է կայանա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: