Wintershall-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է աշխատանքն իրանական նախագծերում
Wintershall նավթի-գազի գերմանական ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է աշխատանքն իրանական նախագծերում: Այդ մասին բրիֆինգում հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Բահմանը:
«Ներկա պայմաններում, երբ Իրանի նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցները, մեզ՝ որպես եվրոպական ընկերության համար անհնարին է այնտեղ շարունակել աշխատանքը: Մենք պետք է պահպանենք մուտքը ֆինանսական շուկա: Ուստի մենք, ցավոք, հարկադրված ենք դադարեցնել մեր ակտիվությունն Իրանում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: