ԱԳՆ խոսնակը՝ Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ՝ հենց ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ, կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում:
«Երբ հստակեցի այդ հանդիպումը, հանրությունը, ըստ կարգի դրա մասին կտեղեկացվի»,- ասաց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ այս հարցով երբևէ չի եղել որևէ հանդիպում կամ բանակցություն, որի մասին հանրությունը չի տեղեկացվել: