Թուրքիայից Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել
Թուրքիայի Իզմիրի նահանգի Դիքիլի շրջանից Էգեյան ծովով Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Լաստանավի խորտակման պատճառները դեռևս հայտնի չեն:
Լաստանավում գտնվող երկու ներգաղթյալներ կարողացել են լողալով ափ դուրս գալ, իսկ 10 ներգաղթյալներ համարվում են անհայտ կորած:
Տեղեկությունների համաձայն՝ ներգաղթյալները թուրքեր չեն, սակայն նրանց քաղաքացիության և ազգության վերաբերյալ դեռևս լուրեր չեն հաղորդվում:
Նախորդ ամիս Իզմիրի նահանգում ներգաղթյալներ տեղափոխող ևս մեկ լաստանավ էր խորտակվել: Փրկարարներին հաջողվել էր ջրից դուրս հանել 40 ներգաղթյալներից միայն 9-ի դիերը: