Բաժիններ՝

Մահացել է Marvel-ի պատկերապատումների հեղինակ Սթեն Լին. TMZ

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ում 95 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին: Այս մասին հայտնել է TMZ նորությունների պորտալը՝ վկայակոչելով դուստրից ստացած տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ Լին նոյեմբերի 12-ի առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է:

Գրող, խմբագիր եւ սցենարիստ Սթեն Լին հայտնի է որպես պատկերապատումներ ստեղծող, այդ թվում՝ «Սարդ մարդու» (Spider-Man), «Իքս մարդկանց» (X-Men), «Երկաթե մարդու» (Iron Man) մասին: Նա աշխատել է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Marvel Comics եւ The Walt Disney Company ընկերությունները հարգել են Սթեն Լիի հիշատակը՝ շնորհակալություն հայտնելով նրան աշխատանքի համար եւ նշելով ակնառու նվաճումները: Ընկերությունների համատեղ հայտարարությունը նոյեմբերի 12-ին զետեղվել է Marvel-ի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս