ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախատեսում է լայնամասշտաբ դիտորդական առաքելություն իրականացնել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2018 դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ուրշուլա Գաչեկը, ներկայացնելով դիտորդական առաքելության մեթոդաբանությունը, նշել է, որ նախատեսվում է անցակցնել լայնամասշտաբ դիտորդական առաքելություն՝ բաղկացած հիմնական կազմից (13 անդամ), մոտ երկու տասնյակ երկարաժամկետ դիտորդներից և քեարկության օրվա գործընթացները դիտարկող երկու հարյուրից ավելի կարճաժամկետ դիտորդներից: Դեսպան Ուրշուլա Գաչեկը տեղեկացրել է, որ ավելի ուշ դիտորդական առաքելությանը կմիանան ԵԱՀԿ Խորհրդարանական վերհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և…

Gepostet von ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia am Montag, 12. November 2018

Տեսանյութեր

Լրահոս