Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է դյուրացնել կանոնները բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է հաջորդ տարի առաջընթացի հասնել միությունից դուրս երկրներից բարձր որակավորում ունեցող կադրերի համար Եվրամիությունում (ԵՄ) բնակության եւ աշխատանքի համար «կապույտ քարտերի» տրամադրման համակարգի բարենորոգման ուղղությամբ:

Դա վկայում է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը: ԵՀ-ն Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի համար պատրաստել է փաստաթուղթ հաջորդ տարվա աշխատանքի գերակայությունների մասին, որը կդառնա վերջինը դրա ներկայիս կազմի համար: Գերակա հարցերի թվում նշված է նաեւ միգրացիան:

«Եվրոպան պետք է ավելի շատ բան անի օրինական միգրացիայի առումով: Մենք պետք է ի վիճակի լինենք ապագայում համապատասխանորեն արձագանքելու աշխատանքի շուկայի պահանջներին եւ որակյալ կադրերի պակասին՝ ըստ որում հետապնդելով Եվրամիության շահերը»,- ասված է փաստաթղթում:

«Ուստի կարեւոր է համաձայնեցնել ԵՄ-ի «կապույտ քարտի» վերանայված սխեման, որը կդյուրացնի եւ ավելի գրավիչ կդարձնի աշխատանքը Եվրոպայում երրորդ երկրներից բարձր որակավորում ունեցող քաղաքացիների համար եւ կնպաստի մեր տնտեսությունների արդյունավետության բարձրացմանը»,- նշում են Եվրահանձնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս