Բաժիններ՝

Իրանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունը

Իրանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունն ստացվող սպառնալիքների դեմ հադնիման: Այդ մասին հայտարարել է Իրանի բանակի փոխհրամանատար Մահմուդ Մուսավին:

«Իրանի զինված ուժերը պատրաստ են, ինչպես եւ անցյալում, շարունակելու օժանդակություն ցույց տալ մեր առեւտրական նավատորմին եւ նավթային լցանավերին սպառնալիքներին դեմ հանդիման, որպեսզի մենք կարողանանք ծովային ուղիներն օգտագործել մեր շահերի ապահովման համար»,- մեջբերում է ISNA գործակալությունը Մուսավիի խոսքը:

Միացյալ Նահանգները նոյեմբերի սկզբին լիամասշտաբ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տրանսպորտային հատվածի դեմ: Ծովային բեռնափոխադրումների բնագավառում պատժամիջոցների տակ հայտնվածների թվում նշված են Իրանի ազգային ծովային փոխադրողը՝ «Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային փոխադրումներ» (IRISL) ընկերությունը, «Իրանի ազգային լցանավային ընկերություն (NITC) նավթափոխադրող հսկան: Ցուցակում նաեւ ավելացված են IRISL-ի 65 դուստր ընկերություններ եւ դրանց հետ կապված անձինք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս