Բաժիններ՝

Եվրախորհրդարանն առաջարկել է զենքի բռնարգելքը տարածել ամբողջ արաբական կոալիցիայի վրա

Եվրախորհրդարանի (ԵԽ) արտաքին գործերի կոմիտեն պատրաստել է բանաձեւի նախագիծ, որում Եվրամիությանն (ԵՄ) առաջարկել է զենքի բռնարգելքը տարածել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի բոլոր անդամ երկրների վրա: Այս մասին հայտնել է ԵԽ-ի մամուլի ծառայությունը։

«(Եվրախորհրդարանը) կրկնում է 2017 թվականի սեպտեմբերի 13-ի իր կոչը Սաուդյան Արաբիայի համար զենքի բռնարգելքի շտապ անհրաժեշտության մասին եւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ (Ֆեդերիկա Մոգերինիին) եւ ԵՄ-ի խորհրդին կոչ է անում այդ բռնարգելքը տարածել արաբական կոալիցիայի բոլոր անդամների վրա»,- ասված է փաստաթղթի տեքստում:

Եվրախորհրդարանում ընդգծում են, որ ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես էլ կոալիցիայի երկրները «ներքաշված են, ինչպես պարզել են ՄԱԿ-ի իրազեկ աղբյուրները, հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների մեջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս