Բաժիններ՝

«Ֆինանսական ֆեյր-փլեյը լավ բան է». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիսանում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների կողմնակից:

Մինչ Եվրոպայում շարունակում են խոսել այն մասին, թե ինչպես են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն խուսափում պատժամիջոցներից, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աջակցում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների ներդրմանը:

«Ես լսել եմ հետաքննությունների մասին, որոնք վերաբերում են ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Սիթիին», սակայն ոչ մի կերպ չեմ կարող դրանք մեկնաբանել, քանի որ չգիտեմ, թե այնտեղ ինչ է ընդհանրապես կատարվում:

Կասեմ միայն, որ ֆեյր-փլեյը լավ բան է, որովհետև սահմանում է որոշակի շրջանակներ ակումբների համար: Եթե ակումբը գործում է այդ կանոններով, ամեն ինչ գերազանց է: Եթե ոչ, ապա պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,- ասել է Յուրգեն Կլոպը

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս