Բաժիններ՝

Եթե ՊՍԺ-ում վարձավճարով հանդես գալու տարում Մբապեն մահանար, «Մոնակոն» ոչ մի գումար չէր ստանա

Ոչ, սա սև հումոր չէ: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն «Մոնակոյից» Կիլիան Մբապեի տեղափոխությունը ձևակերպելու ժամանակ դրել է ֆուտբոլային գործարքների պատմության ամենավայրի պայմանները:

2017 թվականի օգոստոսի 31-ին հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց ՊՍԺ և 1 տարի անցկացրեց այդ կարգավիճակում: Ինչպես հայտնի է դարձել Get French Football News-ին, փարիզեցիների մարզական տնօրենը պայմանագրում կետ է ներառել, ըստ որի, եթե Կիլիանը մահանա վարձավճարով խաղալու ընթացքում, ապա «Մոնակոն» ոչ մի գումար չի ստանա:

Մբապեն դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը: ՊՍԺ-ն գնեց նրան 180 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս