Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը
Ադրբեջանը փակելու է Ստոկհոլմում գործող իր դեսպանատունը, որի գործունեությունը ներառում է երեք երկիր՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության իր անանուն աղբյուրին:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Նորվեգիան փակում է Բաքվում իր դեսպանությունը, փոխարենը 2019 թվականին բացելում է նոր դեսպանություն Վրաստանում՝ Թբիլիսիում: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել էր, որ իրենք նման քայլի են գնում՝ հաշվի առնելով Նորվեգիայի շահերն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում:
Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում Ադրբեջանի դեսպանությունը փակելը թերևս պաշտոնական Բաքվի պատասխանն է Նորվեգիայի այս որոշմանը: