Բաժիններ՝

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը ակումբի խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը մասնակցել է ակումբի խաղին:

Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում  «Բոյակա Չիկոն»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը,  մրցեց «Աթլետիկո Ուիլա»-ի հետ. Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի անդամ Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը մասնակցեց «Բոյակա Չիկո»-ի ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այս տուրից հետո «Բոյակա Չիկո»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակում 14-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս