Ես հասկանում եմ Մոուրինիոյին. հեշտ չէ 90 րոպե դիմանալ վիրավորանքներին». Կառլո Անչելոտի
«Նապոլիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» հետ խաղում (2:1) Ժոզե Մոուրինիոյի վարքի մասին:
Խաղի ավարտից հետո Մոուրինիոն ձեռքը դրել է ականջին և դեմոնստրատիվ ցույց է տվել «Յուվենթուսի» երկրպագուներին, որ ցանկանում է լսել՝ արդյո՞ք նրանք կրկին ինչ-որ բաներ կբացականչեն: Թուրինյան ակումբի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին նկատողություն է արել Մոուրինիոյին, բայց վերջինս պարզապես հեռացել է խաղադաշտից:
«Ես հասկանում եմ Մոուրինյոյին, հեշտ չէ 90 րոպե դիմանալ վիրավորանքներին: Նա հեգնական ժեստ է արել, բայց դա իսկապես լուրջ չէր:
Այս անընդհատ կրկնվող վիրավորանքները պետք է ավարտվեն: Ես չեմ խոսում միայն Թուրինի մասին, դա տեղի է ունենում բոլոր իտալական մարզադաշտերում: Բավական է»,-ասել է Անչելոտին:
Սիրարփի Աղաբաբյան