Բաժիններ՝

Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհների մեղավոր է հայտարարել տեղական իշխանություններին՝ սպառնալով նահանգը զրկել դաշնային ֆինանսավորումից, եթե աղետների դեմ պայքարի համար հատկացումների ոչ նպատակային խնդիրը չկարգավորվի: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կալիֆորնիայում այս մասշտաբային հրդեհների միակ պատճառը անտառային տարածությունների վատ կառավարումն է: Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, մինչդեռ մարդիկ շարունակում են մահանալ, և այս ամենն անտառային տարածությունների վատ կառավարման հետևանքով: Անմիջապես կարգավորեք խնդիրը, հակառակ դեպքում դաշնային միջոցներ այլևս չեք ունենք»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Կալիֆորնիայի հյուսիսում հրդեհները սկսվել են նոյեմբերի 8-ից, դրանց հետևանքով զոհվել է 9 մարդ: Հրդեհն այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար տարածք, այն ոչնչացրել է գրեթե 7 հազար շինություն, մեծամասամբ բնակելի տներ: Սեփական տները ստիպված է եղել լքել շուրջ 250 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս