««Մանչեսթեր Յունայթեդի» հետ պետք է հաշվի նստել». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կոչ է արել իր թիմին լրջորեն մոտենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սպասվելիք խաղին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է կայանալիք մանչեսթերյան դերբիի սպասումներով: ««Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց խաղը Թուրինում, հաղթեց «Յուվենթուսին»: Դա ագրեսիվ, ուժեղ թիմ է:
Մի քանի շաբաթ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես եկավ «Սթեմֆորդ Բրիջում», որտեղ շատ դժվար է խաղալը և վերջին րոպեին հասավ ոչ-ոքի արդյունքի: Այս մրցակցի հետ պետք է հաշվի նստել:
Նոյեմբերին դեռ վաղ է ինչ-որ եզրահանգումներ անել: «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ ելք գտել է ծանր իրավիճակներից. «Նյուքասլի» հետ խաղում նրանք պարտվում էին 0:2 հաշվով: Սա մեծագույն ակումբ է՝ մեծ ամբիցիաներով:
Չեմպիոնության համար պայքարը շարունակվում է, և պատկերն անընդհատ փոխվում է»,- Գվարդիոլային է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը