«Անթույլատրելի կլինի, եթե «Ոսկե գնդակը» չհանձնեն Ազարին կամ ֆրանսիացի ֆուտբոլիստի». Թիերի Անրի
«Մոնակոյի» գլխավոր մարզչի Թիերի Անրին կիսվել է կարծիքով այն մասին, թե ով այս տարի պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Ինձ համար ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստը եղել է Էդեն Ազարը: Մրցաշարում արդյունքում հաղթեց Ֆրանսիայի հավաքականը: Որպես կանոն՝ մենք ընտրում ենք խաղացողի այն թիմից, որը հաղթել է Աշխարհի առաջնությունը:
Անթույլատրելի կլինի, եթե «Ոսկե գնդակը» չհանձնեն Ազարին կամ ֆրանսիացի ֆուտբոլիստի»,- Թիրեի Անրիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը