Տավուշի նախկին մարզպետն ընդհատակ է անցել․ նույնիսկ հարսանիքներին չի մասնակցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձեւով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հ. Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել: Սա թերեւս պայմանավորված է այն քրեական գործով, որը հարուցվել է «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի գործունեության մասով: Այս ընկերությունը փաստացի պատկանում է Հովիկ Աբովյանին: Այն ՏԿՏՆ լիցենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ. 3500-10500-ական դրամները հափշտակել է:

Բացի այդ, փաստաթղթեր կեղծելու եղանակով հափշտակել է գումար եւ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս