Բաժիններ՝

Քաղաքացին բարձրացել է ավտոտնակի տանիք. ինքնազգացողությունը վատացել է

Նոյեմբերի 9-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակա ավտոտնակի տանիքը, ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է շտապօգնություն և փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Գ.-ին (ծնված 1981 թ.) իջեցրել են ավտոտնակի տանիքից և տեղափոխել բնակարան:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս