Շունը և սագն իսկական ընկերության օրինակ են ցույց տվել
Այս զվարճալի տեսանյութը նկարահանել է Թաիլանդի մի բնակիչ: Դրա կադրերում Բրունո անունով շունն է եւ Թվիթի անունով սագը: Ինչպես պնդում է նրանց տերը, նրանք ընկերություն են անում արդեն երկար ժամանակ եւ հաճախ են միասին խաղում։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բրունոն բարձրացնում իր աջ թաթը եւ դրանով գրկում Թվիթիին: Իսկ նա, ասես, չորքոտանուն գրկում է իր երկար պարանոցով՝ հնազանդորեն այն դնելով շան վրա: Իսկ հետո նրանք միասին դուրս են գալիս տնից: