Չինաստանի հեռուստատեսությունը նորությունները վստահել է արհեստական հաղորդավարին
Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալությունը՝ «Սինհուան», ցուցադրել է վիրտուալ հեռուստահաղորդավարի, որն աշխատում է արհեստական ինտելեկտի հիման վրա եւ կարողանում է ինքնուրույն ընթերցել նորությունների տեքստը։
«Ձեզ ողջունում է արհեստական ինտելեկտի հիման վրա անգլալեզու հաղորդավարը: Ես անդադար կաշխատեմ եւ կշարունակեմ ձեզ տեղեկացնել վերջին իրադարձությունների մասին. տեքստերն իմ համակարգի մեջ են բեռնվում անընդհատ»,- ասում է հաղորդավարը ծրագրի սկզբում:
Արհեստական ինտելեկտը նմանակում է իրական չինացի հեռուսահաղորդավարների ձայնը, շրթունքների շարժումը եւ դեմքի արտահայտությունը: Գործակալությունում նշում են, որ վիրտուալ հաղորդավարը կարող է աշխատել շուրջօրյա, ինչը թույլ կտա նվազեցնել նորությունների թողարկումների ծախսերը:
https://www.youtube.com/watch?v=d7J_xeWosfc