Բաժիններ՝

Սիրիայում ավելի քան 6 մլն փախստականներ են մնում. ՄԱԿ

Սիրիայում դեռեւս 6,2 մլն փախստականներ են մնում այն 5,5 մլն մարդուց զատ, որոնք լքել են երկիրը բազմամյա հակամարտության պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ամին Ավադը՝ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով բյուրոյի տնօրենը:

«ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ խոսքը վերաբերում է 6,2 մլն փախստականների: Սիրիայի կառավարությունն այդ թիվը գնահատում 1 երեք միլիոն, պնդելով, որ նրանցից շատերը տուն են վերադարձել: Սիրիայի սահմաններից դուրս գտնվում է 5,5 մլն մարդ»,- նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում հայտարարել է Ավադը՝ ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում:

Նա նշել է, որ Սիրիայի ներսում փախստականները «տառապում են նույնքան, որքան եւ նրանք, ովքեր գտնվում են նրա սահմաններից դուրս»:

Ավադի խոսքով՝ փախստականների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 82 տոկոսը պատրաստ է տուն վերադառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս