Նախիջևանից փորձ է արվել խոշոր չափի թմրանյութ անցկացնել Թուրքիա
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով փորձ է արվել մեծ քանակությանբ հերոինով բեռնված մեքենա անցկացնել Թուրքիա։
Սակայն Նախիջևանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են փորձը և առգրավել 105կգ հերոին։
Իր ցուցմունքում մեքենայի վարորդ Բեքիր Քորօղլուն պատմել է, որ թմրանյութը պատրաստվում էր հասցնել Ստամբուլ։
Գործի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։