Բաժիններ՝

Google-ը պլանավորում է կրկնակի մեծացնել իր ներկայացուցչությունը Նյու Յորքում. The Wall Street Journal

Google ընկերությունը պլանավորում է Նյու Յորքում իր ներկայացուցչությունը ընդլայնել նոր ծառայողական մակերեսների ձեռքբերման ճանապարհով, որոնք կբավականացնեն 12 հազար նոր ծառայողների տեղավորելու համար, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության անձնակազմի թվաքանակը, որը ներկայում աշխատում է մեգապոլիսում: Այդ մասին, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, նոյեմբերի 7-ին հայտնել է The Wall Street Journal թերթը։

Այս ավելի վաղ չհրապարակված պլանների իրագործումը, գրում է հրատարակությունը, թույլ կտա նոր հարթակների գործարկման դեպքում Նյու Յորքում Google-ի աշխատակիցների թվաքանակը հասցնել 20 հազարի: Ներկայում, The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն, ընկերությունը մոտ է հաջողությամբ ավարտելու բանակցությունները Մանհեթենում, Ուեսթ Վիլիջի շրջանում՝ Սենթ-Ջոնս թերմինալում գրասենյակային շենքի ձեռքբերման կամ երկարատեւ վարձակալման շուրջ: Մինչեւ 2022 թվականն այնտեղ պլանավորվում է ավարտել նորոգման եւ կազմակերպչական մյուս աշխատանքները, ինչը թույլ կտա շենքում աշխատատեղեր ստեղծել 8,5 հազար ծառայողների համար՝ հաշվի առնելով ներկայում ընկերությունում ընդունված արտադրական նորմատիվները՝ յուրաքանչյուր աշխատողի համար մոտավորապես 14 քառակուսի մետր:

Բացի այդ, ինչպես հայտնել են հրատարակության աղբյուրները, Google-ում մտադիր են ընդլայնել Նյու Յորքում արդեն ունեցած արտադրական մակերեսները, մասնավորապես, Չելսի Մարկետում, Մանհեթենում՝ 28 հազար քառակուսի մետրով, եւ Փիրս-ում՝ 23 հազար քառակուսի մետր: «Ժամանակի առումով այս վերջին ընդարձակումներն այն բանի վկայությունն են, որ տեխնոլոգիական ընկերությունները արագորեն ներխուժում են երկրի արեւմտյան ծովափի քաղաքներ, որոնք գտնվում են այդ ճյուղի գործառման ավանդական կենտրոնների սահմաններից դուրս»,-գրել է թերթը:

Բուն ընկերությունում, նշում է հրատարակությունը, առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս հրապարակումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս