Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է «աշխարհի ամենաարագընթաց կինը»

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկուհի կասկադյոր Քիթի Օ’Նիլը, որին կոչել են «աշխարհի ամենարագընթաց կինը»: Այդ մասին հայտնել է Washington Post թերթը՝ վկայակոչելով հուղարկավորության բյուրոն: Ինչպես նշվում է, Օ’Նիլը մահացել է նոյեմբերի 2-ին թոքաբորբի պատճառով Յուրիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):

Նրա մահվան փաստը հավաստել է տեղի հուղարկավորության բյուրոյի տնօրեն Լիզա Կառլսենը: Քիթի Օ’Նիլը դարձել է առաջին կինը, որը միացել է Stunts Unlimited-ին՝ Հոլիվուդի գլխավոր կասկադյորական ստուդիային:

«Աշխարհի ամենարագընթաց կնոջ» կոչմանը նա արժանացել է՝ ժամում մոտավորապես 600 մղոն (ժամում շուրջ 966 կիլոմետր) արագության հասնելով հրթիռային ավտոմոբիլի ղեկին: Ամենահռչակավոր տրյուկներից մեկը կասկադյորուհին կատարել է Wonder Woman («Հրաշք կինը) հեռուստասերիալի համար. Օ’Նիլը թռել է Լոս Անջելեսի Hilton հյուրանոցի տանիքից եւ թեւերը լայն պարզած ընկել 127 ֆուտ (շուրջ 39 մետր) մինչեւ օդաբարձի վրա իջնելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս