Բաժիններ՝

Մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Լեյը

Կյանքի 87-րդ տարում նոյեմբերի 7-ին մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակh դափնեկիր Ֆրանսիս Լեյը: Այդ մասին հայտնել է Նիսի քաղաքապետարանը: Լեյը ծնունդով Ֆրանսիայի հարավի այդ քաղաքից էր: Լեյi ծնվել է 1932 թվականի ապրիլի 26-ին, իսկ էստրադայի ու կինոյի համար երաժշտություն սկսել է գրել 28 տարեկանում: Նրա երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Իվ Մոնտանը, Շառլ Ազնավուրը, Միրեյ Մատիեն:

Կոմպոզիտորին առանձնապես ճանաչում բերեցեն ժողովրդականություն վայելող կինոֆիլմերի համար գրված մեղեդիները: Նա Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը» (1966 թվական) կուլտային ֆրանսիական կինոնկարի սաունդտրեկի ստեղծողն էր:

1970 թվականին ամերիկյան կինոակադեմիան իր բարձրագույն պարգեւով՝ «Օսկար» մրցանակով նշեց Արթուր Հիլլերի «Սիրո պատմություն» (1970) ֆիլմի համար նրա գրած երաժշտությունը: «Ես խորը վշտով ընդունեցի մեր մեծ կոմպոզիտորի մահվան լուրը»,- հայտարարել է Նիսի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին: Նա հայտնել է, որ կոմպոզիտորի հարազատների համաձայնությունն է խնդրելու նրա հայրենի քաղաքի փողոցներից մեկը Լեյի անունով կոչելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս