«Հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել». Թովմաս Պողոսյանին Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել. «Ժողովուրդ»
ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել:
Բանն այն է, որ ամիսներ առաջ նա «Սայաթ-Նովա»անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»:
«Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է»,- նշեց Պողոսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: