ՔՊ-ում ցուցակ են կազմում. դաժան պայքար է գնում. մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։

Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է վերածվել։

Շատ ավելի դյուրին է կանանց հարցը, քանի որ «ՔՊ»-ում կին գործիչների պակաս կա, իսկ օրենքի պահանջով յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի։ Մեզ ասացին, որ բոլոր պաշտոնյաները պետք է առաջադրվեն, այդ թվում՝ ռեյտինգայինով, որ հասկացվի՝ «ով ինչ արժե»։

Այս առումով բարդ է լինելու, ասենք՝ մշակույթի, առողջապահության, տրանսպորտի եւ էլի մի քանի նախարարի գործը, որոնց մարդիկ գրեթե չեն ճանաչում։ Հիմա որոշվում է, թե ով որ ընտրատարածքից է առաջադրվելու։

Հայտնի է, որ Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի տարածքներում առաջադրվելու են Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը։ Մալաթիա-Սեբաստիայում՝ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Նոր Նորքում՝ «Լուսավորից» «փախած» Հայկ Կոնջորյանը։

«ՔՊ»-ն ռեյտինգային թեկնածուների պակաս ունի Վայոց ձորում եւ Սյունիքում։ Իսկ դատելով Կապանի քաղաքապետի ընտրություններից՝ Սյունիքում հեշտ չի լինելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս