Ֆրանսիայում վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում էին պլանավորում Մակրոնի վրա. BFMTV
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները վեց մարդ են ձերբակալել, որոնք հարձակում էին պլանավորում նախագահ Էմանուել Մակրոնի վրա: Այդ մասին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
Նրա տվյալների համաձայն, խոսքն արմատական հայացքների կողմնակիցների մասին է: Ձերբակալման գործողություններն իրականացվել են Իլ եւ Վիլեն, Իզեր եւ Մոզել դեպարտամենտներում:
Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ձերբակալվածների նկատմամբ, որոնք կասկածվում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը