Աջափնյակում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ նոյեմբերի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 41-65 շենքերի (կենտ համարներ), Ֆուչիկի փող. 2-24 շենքերի (զույգ համարներ), Մարգարյան փող. 11, 13, 15 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: