Ինդոնեզիայի իշխանությունները սգո արարողություն են անցկացրել ինքնաթիռի կործանման վայրում
Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 6-ին սգո արարողություն են անցկացրել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, ինքնաթիռ, որում եղել է 189 մարդ: Այս մասին հայտնել է Detik պորտալը:
Զոհվածների հարազատներին նավերով բերել են Ճավայի ծովի շրջան՝ Ճավա կղզու արեւմյան ափի մոտ, որտեղ տեղի է ունեցել ժամերգության կարգ, իսկ այնուհետեւ ծաղիկներ են իջեցվել ջրի վրա: Այսօրվա դրությամբ ոստիկաններին եւ դատաբժշկական վարչության աշխատակիցներին հաջողվել է պարզել Boeing-ի կործանման հետեւանքով 27 զոհվածների ինքնությունը:
Միաժամանակ փրկարարները շարունակում են ափ հանել աղետի զոհերի մարմնամասեր: Իշխանությունները հավաստիացնում են, որ գործողությունը չի ավարտվի, քանի դեռ չեն նույնականացվել բոլոր զոհվածները: Դրան զուգահեռ շարունակվում են օդանավի խոսքային ինքնագրիչի որոնման աշխատանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: