Բաժիններ՝

ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամնե։

Առաջինը՝ ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) ընտրատեղամասերը կբացվեն Վերմոնիտի նահանգում, Նյու Յորքում քվեարկությունը կսկսվի մեկ ժամ ավելի ուշ, իսկ այն կավարտվի Հավայիի նահանգում տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 7-ին ժամը 08:00-ին) ընտրական տեղամասերի փակումով:

Քվեարկության առաջին նախնական արդյունքները ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներում սպասվում են Երեւանի ժամանկով նոյեմբերի 7-ին ժամը 03:00-ին: Ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք տեղի կունենան վերջին նախագահական ընտրություններից երկու տարի անց եւ 2020 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններից երկու տարի առաջ եւ փաստորեն հանրաքվե կդառնան նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմի քաղաքականության շուրջ:

Այժմ հանրապետականները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով 236 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց, վեց տեղ թափուր է: Սենատում հանրապետականներն ունեն աննշան գերակշռություն՝ 51 ձայն՝ դեմոկրատների 47-ի դիմաց եւ երկու անկախ սենատորներ, որոնք սովորաբար միություն են կազմում դեմոկրատների հետ: Ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նկատմամբ:

Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն ընտրությունների նախաշեմին համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC հերուստաալիքը: Ստացված տվյալների համաձայն, Հանրապետական կուսակցության կողմնակիցների թվից հարցման մասնակիցների 68 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 72 տոկոսը հայտարարել են, որ շատ են հետաքրքրված ընտրություններով: Ինչպես ընդգծում են մասնագետները, ավելի վաղ The Wall Street Journal- ի եւ NBC-ի նմանօրինակ սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում, որոնք անցկացվում են 2006 թվականից, այսչափ բարձր ցուցանիշներ չեն արձանագրվել:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքների համաձայն, որը թերթի եւ հեռուստաալիքի կողմից անցկացվել էր 2014 թվականի հոկտեմբերին, միջանկյալ ընտրություններից առաջ, դրանց նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հանրապետականների 59 տոկոսը եւ դեմոկրատների 47 տոկոսը: Բացի այդ, հարցումը ի հայտ է բերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի աճը մինչեւ առավել բարձր ցուցանիշ այն պահից ի վեր, երբ The Wall Street Journal- ը եւ NBC-ն սկսել են գնահատել նրա ժողովրդականությունը 2017 թվականին երդմնակալության արարողությունից հետո:

Հարցվածների առնվազն 47 տոկոսը հայտնել է, որ դրականորեն է վերաբերվում Թրամփի աշխատանքին ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, բացասաբար՝ 49 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցների չեն պատասխանել: 2017 թվականի հոկտեմբերին, օրինակ, թերթի եւ հեռուստաալիքի հետազոտության արդյունքների համաձայն, միայն 38 տոկոսն էր հավանություն տալիս նախագահ Թրամփի գործունեությանը: Հակառակ կարծիքին էր 58 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս