Վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մեքենան շրջվել է
Նոյեմբերի 6-ին` ժամը 04:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., ծնված 2000 թ.) և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: