Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների:

«Հատկանշական է, որ երեկ նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին:

Թերթի հարցին ի պատասխան` ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանն էլ ասել է. «Քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաեւ կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում»։

Հարցին, թե սա չի դիտվի արդյոք վարչական լծակների կիրառում, Կոստանյանն ասել է, որ այդ ընթացքում նախարարներն արձակուրդ կվերցնեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս