Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները բարդացնում են իրադրությունը. Շվեյցարիայի նախագահ
Շվեյցարիան հանդես էգալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին. Իրանի դեմ պատժամիջոցները միայն բարդացնում են իրադրությունը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բյոռսեն:
Նա հիշեցրել է, որ Շվեյցարիան իր դերն էխաղացել գործարքի ձեռքբերման գործում՝ իր տարածքը տրամադրելով «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունների համար: «Մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ այդ գործարքը լինի… Այն աշխատում է, Իրանը կատարել է գործարքը: Եվ երբ ես այս տարի հանդիպեցի Իրանի նախագահ Ռոուհանիի հետ, ես նրան ասացի, որ մեզ համար կարեւոր է այդ համաձայնագիրը: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները անակնկալ չեն, դրանց մասին արդեն հայտարարված էր: Դրանք բարդացնում են իրադրությունը, բայց մեզ համար կարեւոր է, որ գործարքը կատարվի»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: