Հայ երիտասարդ մաթեմատիկոսները Ուզբեկստանից վերադարձել են 3 մեդալով
Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ը Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի միջազգային մրցույթից վերադարձել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մրցույթին մասնակցել են ԵՊՀ 3 ուսանող:
Ընդհանուր առմամբ առաջին անգամ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 20 երկրի ավելի քան 50 համալսարան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցույթից ոսկե մեդալով Հայաստան վերադարձած ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Արսեն Համբարձումյանը՝ փաստելով նմանատիպ բարդության մրցույթ ուսանողական միջազգային մաթեմատիկական IMC մրցույթն է, որն այս տարի անցկացվել է հուլիսին Բուլղարիայում, որից հայ երիտասարդ մաթեմատիկոսները վերադարձել էին 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով:
Արմենուհի Մխոյան