Բաժիններ՝

ՀՌԱՀ-ին տրվելիք 316 մլն դրամի մեծ մասը կհատկացվի աշխատակիցների խրախուսմանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2019 թ. պետական բյուջեով կտրվի 316 մլն դրամ, որի մեծ մասը կհատկացվի անձնակազմի խրախուսմանը:

Այսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

«Մենք հայտ էինք ներկայացրել 271 մլն դրամի, բայց մեզ հատկացրեցին շուրջ 316 մլն դրամ: Այդ գումարի առյուծի բաժինը մեր անձնակազմի վարձատրությանն ու խրախուսմանն է գնալու, ինչը կարևոր է լավ աշխատելու մոտիվացիայի համար»,- ասաց Հակոբյանը:

ՀՌԱՀ անդամի խոսքով՝ հաջորդ տարի զգալիորեն մեծանալու է իրենց աշխատանքների ծավալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս