Բաժիններ՝

Չինաստանը փոխեց ոչ միայն իրեն, այլև ամբողջ համաշխարհային տնտեսությունը. Քրիստին Լագարդ

Չինաստանի տնտեսական փոխակերպումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարային տնտեսությունը: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը Շանհայում Առաջին միջազգային ներմուծական ԷՔՍՊՕ-ի բացման արարողությանը:

«Քառասուն տարի առաջ Չինաստանն սկսեց կամուրջ կառուցել դեպի մնացած աշխարհը՝ բացելով իր տնտեսությունը եւ խթանելով բարեփոխումների սկիզբը, որոնք փոխեցին հարյուր միլիոնավոր ոարդակնց կյանքն ու հնարավորությունները թե՛ այստեղ, թե՛ Չինաստանի սահմաններից դուրս»,- հայտարարել է Լագարդը:

Նա ընդգծել է, որ «փոխելով իրեն առեւտրի միջոցով, ծանր աշխատանքի միջոցով, սովորելով ուրիշներից՝ Չինաստանը վերափոխեց ոչ միայն իրեն, այլեւ համաշխարհային տնտեսությունը»:

Առաջին ներմուծական ԷՔՍՊՕ-ն Շանհայում (China International Import Expo) բացվել է նոյեմբերի 5-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը, դրան մասնակցում են ավելի քան 2,8 հազար ընկերություններ աշխարհ130 երկրներից եւ տարածաշրջաններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս