Բաժիններ՝

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք ուզում ենք դպրոցում աշակերտին ոչ թե գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի»

«Առարկաների նոր չափորոշիչների մշակմանը զուգընթաց՝ մենք պատրաստվում ենք նաև բեռնաթափել ծրագրերը: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք ուզում ենք դպրոցում աշակերտին ոչ թե գիտելիք տալ, այլ վախեցնել, որ նա չսովորի: Դա վերաբերում է և՛ ծրագրերին, և՛ դասագրքերին, և՛ թեստերին, և՛ ավարտական քննություններին, և՛ բուհեր ընդունվելու քննություններին: Հիմա մասնագետներն այս ուղղությամբ աշխատում են»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ վարչապետը նշել է, որ եկամտահարկի փոփոխության արդյունքում աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների գծով տվյալներ չկան: Նա հույս հայտնեց, որ դա հնարավոր կլինի օպտիմալացման արդյունքում, իսկ դուրս մնացած ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրեր կիրականացվեն, որպեսզի այդ մասնագետներն այլ ոլորտներում աշխատանք գտնեն: Հարությունյանը նշեց, որ նախարարությունում ևս կլինեն կրճատումներ, այստեղ էլ օպտիմալացման և արդյունավետության բարձրացման տեղ կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս