Թունավորում Վարսեր գյուղում
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Մարինե Խ.-ն, 2015 թ. ծնված Արամ Հ.-ն, 2016 թ. ծնված Վիկա Հ.-ն, 2018 թ. ծնված Ավետիք Հ.-ն, 2007 թ. ծնված Վահե Չ.-ն և 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, թունավորվել են Վարսեր գյուղի իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: