Տվյալներ են ստացվել Ինդոնեզիայում կործանված Boeing-ի սև արկղից
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից: Այդ մասին հայտնել է Detik պորտալը: Պարամետրերի ինքնագրիչի տվյալները 69 ժամվա տեղեկատվություն են բովանդակում հանրանավի չվերթների, ներառյալ վերջին թռիչքի վերաբերյալ:
Ինդոնեզական Lion Air բյուջետային անվիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը հոկտեմբերի 29-ի առավոտյան Ջակարտայից մեկնել էր Սումատրայի մերձակա կղզիներից մեկը, թռիչքից 13 րոպե անց ծովն է ընկել Արեւմտյան Ճավայի ափամերձ շրջանում: Ինքնաթիռի բեկորները գտնվում են 30-ից մինչեւ 40 մետր խորության վրա եւ ցրված են ծովի հատակի ընդարձակ տարածքում:
Ավիաաղետի պարճառները դեռեւս պարզված չեն: Կործանված ինքնաթիռն արտադրվել էր 2018 թվականին եւ ավիաընկերության կողղմից շահագործվում էր օգոստոսից: Ինդոնեզացի փրկարարների տվյալներով՝ աղետից փրկվածներ չկան: Օդանավում եղել է 189 մարդ, ներառյալ ուղեւորներն ու անձնակազմի անդամները:
Աղետի ենթարկված Boeing-ի սեւ արկղից մեկը ջրասուզակները գտել են նոյեմբերի 1-ին: Երկրորդ սեւ արկղի եւ ինքնաթիռի կործանման զոհերի մարմինների որոնումները երկարացվել են երեք օրով: Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գործակալության ղեկավարի խոսքով՝ ենթադրվում է, որ երկրորդ ինքնագրիչը գտնվում է որոնման հիմնական գոտուց մոտավորապես 50 մետր հեռավորության վրա, բայց որոնումները դժվարացնում են ընդջրյա հոսանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: