Երեք շիշ կոնյակ՝ «Վանաձոր» ՔԿՀ կալանավորին այցելած քաղաքացու գոտկատեղում
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: