Պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. մեքենան արգելափակվել է քարերի մեջ, կա տուժած
Նոյեմբերի 5-ին` ժամը 01:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել քարերի մեջ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 9-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտ 10 մ դեպի ձորը:
Փրկարարները վարորդ Գ. Ղ.-ին (1986 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Սսիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: