Իսպանիայում վնասազերծել են 5 միլիոն երվո գողանալ փորձող խմբավորումը
Իսպանիայում վնասազերծվել է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորումը, որը գլխավորել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար նախկինում դատվածը, հայտնել է երկրի Ազգային ոստիկանությունը։
Խմբավորման անդամներն զբաղվել են քարտերի կլոնավորմամբ: 19 մարդ է ձերբակալվել Մադրիդում, ասած է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Խմբավորման պարագլուխը եղել է մեկը, որն ավելի վաղ դատապարտվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար: Ընդհանուր առմամբ խմբավորումը փորձել է հինգ միլիոն եվրո հափշտակել բանկոմատների եւ առեւտրական կետրի միջոցով, սակայն վերջինիս հաջողվել է գողանալ սոսկ 500 հազար եվրո:
Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ինչպես Իսպանիայի, այնպես է արտասահմանի բանկերի 20 հազար քարտերի տվյալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: