Բաժիններ՝

ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանն ավելի ինքնաբավ պետություն են դարձնում. Խամենեի

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի տնտեսությունն ավելի ինքնաբավ են դարձնում: Նոյեմբերի 3-ին այս մասին նա գրել է Twitter-ում:

«ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման նպատակն ազգային տնտեսության կազմալուծումն է եւ դրա աճի կանխումը, սակայն դա հանգեցրել է Իրանի ինքնաբավությանը միտված շարժման: Իրանցի ազգը տարիներ շարունակ ամեն ինչ ներմուծել է, այժմ նրա մոտ ամեն ինչ արտադրելու սովորություն է մշակվել»,- հայտարարել Խամենին:

Հոգեւոր առաջնորդը նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների ազդեցությունն այս պահին անկում է ապրում. «Այսօր ԱՄՆ-ն շատ ավելի թույլ է, քան 40 տարի առաջ: Այդպես էր նաեւ Օբամայի նախագահական ժամկետի օրոք, սակայն այժմ՝ (Դոնալդ Թրամփի) նախագահության ընթացքում դա ավելի ականհայտ է: Նրա յուրաքանչյուր որոշման դեմ հանդես է գալիս աշխարհը, ոչ միայն ժողովուրդն, այլեւ կառավարությունները»:

Ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Ալի Խամենեին ընդգծել Է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես է գալիս Միացյալ Նահանգների հակաիրանական գործողությունների դեմ: «Ամբողջ աշխարհի պետություններն են հանդես գալիս (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդի) հակաիրանական որոշումների դեմ, իսկ ճշմարտությունն այն է. որ Վաշինգտոնն, ինչպես այդ ուղղությամբ տանուլ է տվել նախկինում, այնպես էլ տանուլ կտա ապագայում»,- ասել է Խամենեին: Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքով՝ «Թեհրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին եւ նրա ճնշմանը, Միացյալ Նահանգները ոչնչի չի հասնի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս